Կապ սփյուռքի հետ

You are here

Աջակցություն համայնքների զարգացմանը սփյուռքի հետ կապի միջոցով

Բավարար ուշադրության չեն արժանանում (եթե ընդհանրապես արժանանում են) աշխատանքային (սեզոնային) միգրացիայի սոցիալական հետեւանքները հայրենիքում մնացած ընտանիքների եւ միգրանտների համար: Չնայած ֆինանսական միջոցների ներհոսքին՝ աշխատանքային միգրացիան առաջացնում է խոցելիության մի շարք գործոններ, որոնք ազդում են ընտանիքի անդամների վրա: Այդ գործոններից են հոգեբանական խնդիրները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ենթարկվելու վտանգը, բավարար խնամքի բացակայությունը, առողջապահական եւ կրթական ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորությունը, եւ երեխաների՝ բռնության եւ չարաշահման ենթակա լինելու հանգամանքը:

«Առաքելություն Արեւելք» կազմակերպության ջանքերը հանդիսանում են Հայաստանում ընտանիքների ամրության ամրապնդման եւ աշխատանքային միգրացիայի բացասական սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված համալիր եւ ամբողջական մոտեցում, որն իրագործվում է մի շարք փոխկապակցված միջոցառումների միջոցով, ինչպիսիք են, անհատական խորհրդատվություն, սոցիալական պլանավորում համայնքներում, ինստիտուցիոնալ համագործակցություն, ծնողական խնամք եւ սփյուռքի ներգրավում, որոնց բոլորի հիմքում ընկած են քաղաքականության հարթությունում իրականացվող բարեփոխումները: Կազմակերպությունն իր գործողություններն իրականացնում է ընթացիկ բարեփոխումներին համահունչ եւ համապատասխան, սոցիալական ծառայությունների ավելի լավ ինտեգրման ուղղությամբ: Որպես այդպիսին, այդ գործողությունների նպատակը միգրացիայի եւ համայնքային զարգացման կապին նպաստելն է՝ հատկապես ուշադրություն դարձնելով միգրանտների ընտանիքների վրա սոցիալական հետեւանքներին եւ հայրենիքի զարգացման գործում սփյուռքի մասնակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումներին: Ծրագիրը հասցեագրված է Հայաստանի չորս մարզերի՝ Լոռի, Շիրակ, Տավուշ եւ Գեղարքունիք:

Այս աշխատանքների գլխավոր նպատակն է ստեղծել միգրանտների եւ սփյուռքի կազմակերպությունների ցանցեր եւ ներգրավել նրանց համայնքների զարգացմանը՝ ի նպաստ միգրանտների ամենախոցերի ընտանիքների եւ երեխաների: