Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանություն

You are here

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հզորացում եւ ընդհանուր իրազեկվածության բարձրացում շահերի պաշտպանության եւ քարոզման միջոցով

«Առաքելություն Արեւելք» կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների ընդլայնմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր է իրականացնում Հայաստանում: Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջաններից մեկում՝ Տավուշի մարզում, «Առաքելություն Արեւելքը» ներդրել է համալիր ծառայությունների համակողմանի մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի թիվս համայնքային այլ ծառայությունների՝ վեր են հանվում հաշմանդամության տեսակները, հասցեագրվում են կառավարությանը կամ որեւէ այլ կազմակերպության, որը կարող է օգնել, եւ իրականացվում է վերականգնողական աշխատանք:

«Առաքելություն Արեւելք» կազմակերպությունն աջակցում է նաեւ քաղաքացիական հասարակության խմբերին եւ կառավարությանը, որպեսզի վերջիններս համատեղ աշխատեն ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ: «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունն օգնում է հզորացնել հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումները Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովմանը՝ ինքնուրույն կյանքի, զբաղվածության եւ ուսման ասպարեզներում:

Նախորդ տարիներին ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող յոթ նոր կազմակերպություններ, եւ, Հաշմանդամների շահերի պաշտպանության դաշինքի անդամների հետ մեկտեղ, «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունն աշխատում է այդ նորաստեղծ կազմակերպությունների կառուցվածքի հզորացման եւ շահերի պաշտպանության հմտությունների զարգացման ուղղությամբ: