Հաշմանդամություն ունեցող երիտասարդներ

You are here

Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in menu_set_active_trail() (line 2405 of /home/tkdezc6m8fiq/public_html/missioneast.am/includes/menu.inc).
Մասնագիտական ուսուցման բարելավման միջոցով օգնություն հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատանք գտնելու ճանապարհին

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երիտասարդներին (ՀՈւԵ) հարմարեցված մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) հնարավորությունները դեռեւս հազվադեպ ու թերի են: Երեւանի ՄԿՈւ հաստատությունների ընդամենը երկու տոկոսն է պատրաստ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին տրամադրել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն: Արդյունքում՝ ՀՈՒԵ-ների 86%-ը չունի միջին մասնագիտական կրթություն եւ, ըստ այդմ, դուրս է մնում աշխատուժի կազմից: Զրկված լինելով ՄԿՈՒ ստանալու հնարավորություններից՝ ՀՈՒԵ-ները չեն տիրապետում աշխատաշուկայում պահանջվող մասնագիտական կարողությունների, ինչի հետեւանքով գոյատեւման համար շարունակում են լիովին կախված մնալ ոչ բավարար հաշմանդամության նպաստներից. արդյունքում նրանց եկամուտներն էականորեն ավելի ցածր են հաշմանդամություն չունեցողների եկամուտներից:

Այս անհավասարությունը նախանշում է գործազրկություն ողջ կյանքի ընթացքում եւ մարգինալ զբաղվածություն՝ աշխատելու ձգտում ունեցող բնակչության շրջանում: Դրան գումարվում է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, անհասանելի միջավայրերը եւ հաղորդակցման խոչընդոտները, որոնք նպաստում են սոցիալական եւ տնտեսական կյանքից հետագա սահմանազատմանը եւ բացառմանը: «Առաքելություն Արեւելքը» փորձում է Հայաստանի Տավուշի մարզի մի շարք քաղաքային եւ գյուղական համայնքներում բարձրացնել այս երիտասարդների սոցիալական եւ տնտեսական ներառվածության աստիճանը եւ նպաստել նրանց քաղաքացիական կազմակերպությունների հզորացմանը: Դա իրականացվում է ՀՈՒԵ-ների եւ քաղաքացիական հասարակության՝ շահերի պաշտպանության կարողությունների հետագա զարգացման եւ ՄԿՈՒ ու զբաղվածության դաշտում պետական ու ոչ պետական դերակատարների համախմբման միջոցով: Ավելին, այս ջանքերն ընդլայնում են եկամուտ ապահովող գործունեության տարբեր տեսակների, շուկաների, պոտենցիալ գործատուների հասանելիությունը եւ պետական արտոնություններից օգտվելու հնարավորությունները Տավուշի մարզի ՀՈւԵ-ների համար: