Մեր մասին

You are here

Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in menu_set_active_trail() (line 2405 of /home/tkdezc6m8fiq/public_html/missioneast.am/includes/menu.inc).

The beginnings of Mission East in Armenia

Ավելի քան 22 տարի ‹‹Առաքելություն Արեւելք›› կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն աշխատում է ծայրահեղ մեկուսացված եւ խոցելի բնակչության հետ, ում ծանր հարված է հասցրել Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող պատերազմը, տնտեսական ճգնաժամն ու տեւական ժամանակահատված երկրում իրականացվող սեգրեգացման քաղաքականությունները:

Մեր գործունեությունը հասցեագրված է հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին, հատուկ (կրթական, սոցիալական, առողջապահական) կարիքներ ունեցող երեխաներին, երկրի հեռավոր գյուղական բնակավայրերի բնակիչներին, եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց՝ համաճարակը կանխելու նպատակով:

Այս խմբերի՝ կրթություն եւ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունները փոքր են. նրանք ենթարկվում են խտրականության եւ խարանման ու մերժման արդյունքում դուրս մնում հասարակությունից: Նրանք չունեն տարրական գիտելիքներ իրենց իրավունքների մասին, խոցելի են եւ ի վիճակի չեն պաշտպանել իրենց պաշտպանել իրենց՝ պայմանավորված զբաղվածության կամ իրենց ապրուստը բարելավելու սահմանափակ հնարավորություններով: