Դպրոցը Կարինեին եւ Հակոբին ավելի լուսավոր ապագայի հույս է տալիս

You are here

Error message

Deprecated function: The each() function is deprecated. This message will be suppressed on further calls in menu_set_active_trail() (line 2405 of /home/tkdezc6m8fiq/public_html/missioneast.am/includes/menu.inc).
Լուսանկար. Այս կցավագոնը Հայաստանի աղքատ՝ Տավուշի մարզում ապրող ընտանիքի տունն է: Ձախից՝ հայրը Գեղամը, 12-ամյա Հակոբը, 9-ամյա Կարինեն եւ մայրը՝ Լաուրան:

Հայաստանի ամենաաղքատ անկյուններում երեխաները մեծանում են այնպիսի ծայրաստիճան աղքատության մեջ, որը վտանգավոր է դառնում նրանց մտավոր եւ ֆիզիկական բարօրության համար: Այդ խնդիրները կարելի է շտկել կամ նույնիսկ ամբողջությամբ վերացնել դպրոց հաճախելու միջոցով:

Ադրբեջանին սահմանակից աղքատ Տավուշի մարզում քույր ու եղբայր՝ 9-ամյա Կարինեն ու 12-ամյա Հակոբը, կցավագոնում են ապրում: Երկուսն էլ ունեն ուսումնական ունակությունների խանգարումներ եւ ապրում են այնպիսի անմխիթար պայմաններում, որ նրանց ծնողներն ի վիճակի չեն նրանց տալ այն ուշադրությունը եւ խթանները, որ անհրաժեշտ է այդ տարիքի երեխաներին:

Գոյության պահպանում հատապտուղներ հավաքելով

Ընտանիքի տունը մի կցավագոն է, որն ապահովված չէ հոսող ջրով եւ սանհանգույցով: Ամենօրյա լվացքի եւ լվացվելու համար նրանք գետից են ջուր բերում: Երեխաների հայրը՝ Գեղամը, պահակ աշխատում է տեղի համայնքապետարանում, իսկ մայրը՝ Լաուրան, հավաքարար է: Նրանց համատեղ ամսական եկամուտը կազմում է 60 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Թեեւ Հայաստանում ապրուստն ավելի էժան է, քան Արեւմուտքում, այդ գումարը բավարար չէ, որպեսզի ընտանիքը կարող է այդ աշխատավարձով ապրել: Այդ է պատճառը, որ նրանք մի փոքր լրացուցիչ գումար են վաստակում գետափին աճող թփերից հավաքած հատապտուղներից պատրաստած իրենց մուրաբաները վաճառելով:

Անդառնալի հետեւանքներ

Կասկած չկա, որ Կարինեի եւ Հակոբի՝ սովորելու դժվարությունները պայմանավորված են այն ահռելի չքավորությամբ, որի մեջ ապրում է ընտանիքը: Եվ միայն նրանք չեն այդ վիճակում: Ազգային վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի երեխաների 42 տոկոսն ապրում է պաշտոնական աղքատության շեմ համարվող՝ օրական 3 ԱՄՆ դոլարից քիչ գումարով: Եվ դա անդառնալի հետեւանքներ է ունենում երեխաների ֆիզիկական եւ հատկապես մտավոր առողջության համար:

Զբաղվել մաթեմատիկայով եւ ֆիզկուլտուրայով

Հայաստանի հանրակրթության ավանդական համակարգն այդքան էլ ճկուն չէ: Ուսուցումն իրականացվում է այն մոտեցմամբ, թե հաշմանդամությունը արատ է: Սակայն Տավուշի մարզում, որտեղ ապրում են Կարինեն ու Հակոբը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է դպրոցները ներառական դարձնելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ երեխաները ստանում են այնպիսի կրթություն, որտեղ հաշվի են առնված ուսումնական ունակությունների խանգարումները, եւ երկու երեխաներն էլ, ըստ այդմ, ի վիճակի են դպրոց հաճախել: Կարինեն սիրում է նկարել, իսկ Հակոբի սիրած առարկան մաթեմատիկան է, հայերենը եւ ֆիզկուլտուրան:

Ապագայի հույս

Կարինեն եւ Հակոբը նաեւ հաճախում են նաեւ «Առաքելություն Արեւելքի» գործընկեր՝ «Հույսի կամուրջ» կազմակերպության վերականգնողական կենտրոն: Այստեղ նրանք կարող են երգել ու խաղալ այլ երեխաների հետ, նրանք դրական ուշադրություն են ստանում, որը տալու եռանդ չունեն իրենց ծնողները: Երեխաների լեզվական եւ սովորելու ընդունակությունների բարելավումը կմեծացնի նրանց՝ աշխատանք ունենալու եւ ընտանիք կազմելու հնարավորությունները, երբ նրանք չափահաս դառնան, եւ այս կերպ կկոտրի աղքատության եւ անկարողության շղթան:

Գիտեք որ....

... Խորհրդային Միությունում հաշմանդամությունը արատ էր համարվում: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, իրենց պայմաններով կրթելու փոխարեն, փակում էին հատուկ հաստատություններում: «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունն օգնում է կոտրել այդ մտածելակերպը:

... հաշմանդամություն ունեցող հայաստանցի չափահասների ընդամենը 9 տոկոսն աշխատանք ունի: Շատերը՝ թե´ գործատուները, եւ թե´ հաշմանդամություն ունեցող անձինք, չգիտեն, որ հնարավոր է աշխատանք կատարել, նույնիսկ եթե հաշմանդամություն ունես: Մեր նպատակն է օգնել համայնքներին՝ փոխել այս մոտեցումը: