Հայաստանը պայքարում է ՄԻԱՎ-ի տարածման դեմ

You are here

Հայաստանը պայքարում է ՄԻԱՎ-ի տարածման դեմ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մեծ տաբու է Հայաստանում, եւ արագորեն տարածվում է: Խիստ ազդեցության ենթակա աֆրիկյան երկրներից շատերն առաջընթաց են արձանագրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասով, սակայն Արեւմտյան Եվրոպայում աճը կտրուկ է: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին, որտեղ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունն ահռելի է:

‹‹Թե´ սեքսի եւ թե´ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեման արգելված թեմա է, եւ հայ հասարակությունն օգնության կարիք ունի, եթե ցանկանում է փոխել այս զարգացումը: Մենք տեսնում ենք, որ մեր ծրագրերն աշխատում են, սակայն կարիք կա ինտենսիվացնելու մեր ջանքերը եւ ավելի շատ մարդկանց «հասնելու», եթե ցանկանում ենք կանգնեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը››, - ասում է Րաֆֆի Դուդակլյանը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը: 2004 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հիմնականում տարածվում էր թմրամոլների շրջանում՝ վարակված ներարկիչների միջոցով, սակայն ընդամենը երեք տարի անց հիվանդությունը է´լ ավելի է տարածվել՝ փոխանցվելով հիմնականում սեռական ճանապարհով:

Գործող կանխարգելիչ նախաձեռնություններն ապացուցել են իրենց արդյունավետությունը եւ արդեն իսկ դանդաղեցրել են տարածումը թմրամոլների եւ մարմնավաճառների շրջանում, որոնք ազդեցության ենթակա հիմնական խմբերից են:

‹‹Մեր նպատակն է մինչեւ 2015 թվականը կրճատել վարակվածների թիվը ազդեցության ենթակա հիմնական խմբերում՝ նրանց թիվը հասցնելով առավելագույնը 5 տոկոսի: Դա անշուշտ կդանդաղեցնի այս սարսափելի հիվանդության տարածումը››,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տաբու է

Առայսօր «Առաքելություն Արեւելքի» ծրագրերի շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվել են ավելի քան 450 000 երիտասարդներ, բաժանվել են 3.2 միլիոն պահպանակներ, անց են կացվել մոտավորապես 12000 խորհրդատվական հանդիպումներ ու ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտումներ (թեստ): Այս ծրագրերը ներառում են նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ազդեցության ենթակա հիմնական խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ի թեստեր եւ խնամք ու աջակցություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց:

‹‹Կտրուկ քայլերի անհրաժեշտություն կա ավելի շատ մարդու հիվանդացումը կանխելու համար: Գլոբալ հիմնադրամի 30 միլիոն կրոն նվիրատվությամբ «Առաքելություն Արեւելք» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կարող է սկսել հաջորդ փուլը եւ էլ ավելին անել ազդեցության ենթարկված խմբերի համար››,- ասում է «Առաքելություն Արեւելք» կազմակերպության գործադիր տնօրեն դր. Կիմ Հարթցները, ով նաեւ ծրագրի բժշկական խորհրդատուն է:

ՄԱՁԻԱՀ-ի տվյալների համաձայն, 2001-ից 2010 թվականների ընթացքում Արեւելյան Եվրոպայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 410000-ից հասել է 1.5 միլիոնի: