Դարձիր Հայաստանի ապագայի մի մասը

You are here

Դարձիր Հայաստանի ապագայի մի մասը

Թանկագին բարեկամներ.

Հայաստանն առաջին երկրներից էր, որտեղ «Առաքելություն Արեւելք»-ը կենտրոնացրեց իր ջանքերը։ Ավելի քան 22 տարի շարունակ մենք ջանք չենք խնայել, որ արժանապատիվ կյանք վարել կարողանալու համար խնամք ու օժանդակություն ստանան նրանք, ովքեր մոռացված ու կարիքավոր են. լինեն նրանք հաշմանդամություն ունեցող երեխաներ ու երիտասարդներ, թե՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ։

Կարիքի մեջ գտնվողների սիրտը

Մեր սիրտը ցավում է այս մարդկանց համար, եւ անցած տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են փոխվում անհամար կյանքեր։ «Առաքելություն Արեւելք»-ը ցանկանում է հրավիրել ձեզ այս առաքելության մասը դառնալու՝ բարելավելու այն մարդկանց կյանքը, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հայաստանից դուրս ապրում են ավելի մեծ թվով հայեր, քան երկրի սահմանների ներսում։ Ամեն տարի աշխարհի տարբեր հատվածներում բնակվող սփյուռքահայության ներկայացուցիչները զգալի գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց սիրելիներին։ Սակայն դժբախտաբար՝ ամենախոցելիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չունեն իրենց աջակցող նման համակարգ։

Վերջին 20 տարվա ընթացքում «Առաքելություն Արեւելք»-ը ստեղծել է մի կազմակերպություն, որն ունակ է վեր հանել հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ օգնել նրանց։ Որպես կանոն՝ նման երեխաները թաքցվում են աշխարհից, քանի որ ընտանիքում առկա հաշմանդամության մասին բաց արտահայտվելը համարվում է տաբու։

Ջուլիայի կյանքը փոխվել է

Ջուլիայի պատմությունն այն բազմաթիվ դրական պատմություններից է, որը մենք կարող ենք ներկայացնել ձեզ։ Նա 4 տարեկան է եւ տառապում է մանկական ուղեղային կաթվածից։ Նրա մայր Անուշն ընդամենը 16 տարեկան էր, երբ Ջուլիան ծնվեց։  Անուշը կրթություն չուներ եւ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել Ջուլիային։ Սննդային թունավորման մի դեպքից հետո, երբ երեխան մեկուկես տարեկան էր, մի բժիշկ կարողացավ ճշտորեն ախտորոշել նրա առողջական վիճակը եւ ուղղորդել դեպի մեր կենտրոններից մեկը։ Այնտեղ մեր աշխատակիցներն աջակցություն տրամադրեցին թե՛ մայրիկին եւ թե՛ երեխային, եւ այդ ժամանակից ի վեր Ջուլիայի մոտ տեսանելի առաջընթաց գրանցվեց։ Նախկինում նա նույնիսկ ունակ չէր շարժել իր ձեռքերը, իսկ այսօր կարողանում է խաղալ պլաստմասսայից պատրաստված խորանարդիկներով։

Մենք գիտենք, թե ովքեր են ամենախոցելիները, եւ գիտենք, թե ինչպես օգնել նրանց, սակայն դա հնարավոր դարձնելու համար ունենք ձեր օգնության կարիքը։ Ցանկանում ենք հրավիրել ձեզ՝ մասնակցելու Ջուլիայի եւ նրա նման այլ երեխաների ապագայի կերտմանը։

Դուք կարող եք ձեր նպաստը բերել նրանց կյանքին՝ նվիրատվություն կատարելով «PayPal» համակարգի միջոցով կամ ուղիղ փոխանցում կատարելով հայաստանյան բանկային հաշվեհամարի։

Հետևեք մեզ Ֆեյսբուքով և www.missioneast.am կայքով

 

Անկեղծորեն,

Րաֆֆի